Microsoft Ընկերություն

0
183
Business - Microsoft

Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկմամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։
Հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, ովքեր այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։
Հակիրճ տեղեկություններ Microsoft ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: MSFT
  • Հիմնադրվել է … 26 նոյեմբեր 1976
  • Հիմնադիրներ … Բիլ Գեյթս և Փոլ Ալեն
  • Երկիր … ԱՄՆ
  • Գտնվելու վայրը … Ռեդմոնդ, ԱՄՆ և Վաշինգտոն, ԱՄՆ
  • Տնօրեն … Սատյա Նադելլա
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Ջոն Թոմսոն
  • Արդյունաբերություն … Ծրագրային ապահովում
  • Ապրանքներ … Ծրագրեր
  • Շրջանառություն … $143 միլիարդ (2020Թ)
  • Գործառնական շահույթ … $53 միլիարդ (2020Թ)
  • Մաքուր շահույթ … $44,3 միլիարդ (2020Թ)
  • Ակտիվներ … $301 միլիարդ (2020Թ)
  • Կապիտալացում … $1,78 տրիլիոն (2020Թ)
  • Աշխատակիցների թիվը … 144.000 (2020Թ)
  • Սեփականատերեր … The Vanguard Group, BlackRock և Բիլ Գեյթս
  • Վեբկայքwww.microsoft.com

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին, երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդալով 1975 թվականի հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թվականին ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Այլ գրառումներ