Minecraft

0
310
Blog - Games - PC Games - Minecraft

Մայնկրաֆտ (անգլ.՝ mine «հանք», «փորել» և craft «արհեստ»), համակարգչային խաղ է, որը ստեղծվել է 2009թ. շվեդ ծրագրավորող Մարկուս Պերսոնի կողմից, ով ավելի հայտնի է հանրությանը «Նոտչ» մականվամբ։ Խաղի կատարելագործման համար մեծ դեր է խաղացել Մարկուս Պերսոնի կողմից ստեղծած Mojang կորպորացիան, որի անդամները եղել են նրա ծանոթները և ընկերները։
Խաղը ստեղծվել է ընդամենը երկու շաբաթում։ Սկզբում այն մտածված է եղել որպես Infiniminer խաղի կլոն, բայց հետո Պերսոնը ուզեցավ նրան տալ Dwarf Fortress խաղի գեյմփլեյը։ Խաղը գրվել է Java ծրագրավորման լեզվի միջոցով` օգտագործելով LWJGL հանրագիտարանը։
Երկար ժամանակ խաղը եղել է փորձարկման շրջանում և միայն 2011 թվականի նոյեմբերի 11-ին դուրս եկավ խաղի պաշտոնական առաջին տարբերակը։ Minecraft-ը հասանելի է Windows, Linux, OS X, Xbox 360, Android, iOS, PS3 և Raspberry Pi-ի վրա։
Խաղի աշխարհը (լանդշաֆտը, գործիքները և զենքերը, մոբերը, խաղացողը) կազմված է բլոկներից։ Խաղն ունի 4 ռեժիմ՝ Գոյատևում (անգլ. Survival), Հարդքոր (անգլ. Hardcore), Կրեատիվ (անգլ. Creative) և Արկածների որոնում (անգլ. Adventure)։ Նոտչի եղբայրը, որը գոյություն ունի միայն Minecraft-ում, Հերոբրինն է (անգլ. Herobrine), որն ապրում է դժոխքում, ունի սպիտակ աչքեր, բաց կապույտ շապիկ և մանուշակագույն ոտքեր, այնպես` ինչպես Սթիվը։

Minecraft-ի մասին

Այստեղ խաղացողը չունի ոչինչ և ինքնուրույն պետք է հայթայթի ու գտնի բոլոր բնական ռեսուրսները (փայտ, քար, երկաթ, ածուխ և այլն)։ Այս բոլորը խաղացողին պետք են գալու հետագայում խաղի մեջ։ Կախված խաղի բարդությունից` խաղի գիշերային ժամերին և այն տարածքներում որտեղ ամբողջովին խավար է, հայտնվելու են տարբեր տիպի հրեշներ՝ զոմբիներ, սարդեր, կմախքներ նետ ու աղեղով և այլն։ Այս ռեժիմում կա նաև կյանքի սանդղակ, որը կարող է իջնել, երբ քո վրա հարձակվում են հրեշները, կամ դու ընկնում ես ջրի մեջ և երկար ես մնում այնտեղ (այդ դեպքում դու խեղդվում ես), կամ էլ ընկնում ես լավայի մեջ։ Ինչպես նաև համակարգչային տարբերակում խաղացողն ունի ուտելիքի սանդղակ, որը քիչ-քիչ ընկնում է, և խաղացողը պետք է երբեմն ինչ-որ բան ուտի։ Կյանքերը վերականգնվում են, երբ խաղացողը լիարժեք սնված է, կամ էլ այն կարող է ինքնուրույն վերականգնվել, եթե դու խաղում ես «Խաղաղ» բարդության ժամանակ։
Մոբերը բաժանվում են հինգ տեսակի՝ ընկերասեր, չեզոք, թշնամական, ընտելացողներ և ստեղծվողներ։ Ի տարբերություն խաղերի մեծամասնությանը, որտեղ հրեշները անկախ են խաղացողից, Minecraft-ի մեջ թշնամական և մի մաս չեզոք մոբերը հայտնվում են որոշակի շառավիղով նրա շուրջը։ Ընկերասեր մոբերի մեծ մասը հայտնվում են միայն քարտեզի գեներացիայի ժամանակ, և նրանց քանակը կարող է լինել շատացված խաղացողի կողմից։ Մոբերի մեծ մասին սպանելու դեպքում խաղացողները ստանում են փորձառություն, իսկ սպանվածի տեղում մնում են ռեսուրսներ (դրոփ), որոնք կարելի է վերցնել։ Մի քանի հրեշներ փոխում են իրենց վարքագիծը` կախված արտաքին պայմաններից, օրինակ՝ սարդերը ցերեկը չեզոք են և հարձակում են միայն հանուն ինքնապաշտպանության, իսկ գիշերը, երբ հայտնաբերում են խաղացողին, հարձակվում են։ Երկաթե գոլեմները, որոնք գեներացվում են գյուղերում, հարձակվում են խաղացողի վրա այն դեպքում միայն, եթե խաղացողը վնաս է հասցնում երկաթե գոլեմին։

Այլ գրառումներ