Mission: Impossible 7

0
335
Blog - Movies - Thriller - Mission: Impossible 7

«Առաքելությունն անիրագործելի է 7» (անգլ.՝ Mission: Impossible 7), սպասվելիք ամերիկյան լրտեսական մարտաֆիլմ, որի հեղիանկը և ռեժիսորը Քրիսթոֆեր ՄաքՔուորին է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Քրուզը, որը մարմնավորում է Իթան Հանթի դերը։ Այն «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ մասն է և ՄաքՔուորիի կողմից նկարահանված երրորդ ֆիլմը՝ «Վտարվածների տոհմը» և «Հետևանքներ» ֆիլմերից հետո։ Դերասանական կազմը ներառում է Քրուզին, Վինգ Ռեյմսին, Հենրի Չերնիին, Սայմոն Պեգին, Ռեբեկա Ֆերգյուսոնին և Վանեսա Կիրբիին, որոնք հանդես են գալիս ֆիլմաշարի նախորդ մասերում կերտած իրենց դերերով, ինչպես նաև Հեյլի Էթվելին, Պոմ Կլեմենտիեֆին, Շի Ուինգհեմին և Էսայ Մորալեսին, որոնք միանալու են ֆիլմաշարին։
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի նոյեմբերի 19-ին Paramount Pictures-ի կողմից։ Մեկ այլ անանուն սիքվելը, որի ռեժիսորը նույնպես Քրիսթոֆեր ՄաքՔուորին է, լույս է տեսնելու 2022 թվականի նոյեմբերի 4-ին։

Mission: Impossible 7-ի մասին

2019 թվականի հունվարի 14-ին Քրուզը հայտարարել է, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ և ութերորդ ֆիլմերը նկարահանվելու են զուգահեռաբար, և ՄաքՔուորին դառնալու է այդ երկու ֆիլմերի ռեժիսորը և հեղինակը, որոնք թողարկվելու են 2021 թվականի հուլիսի 23-ին և 2022 թվականի օգոստոսի 5-ին։ 2019 թվականի փետրվարին Ֆերգյուսոնը հաստատել է, որ վերադառնալու է յոթերորդ մասում։ 2019 թվականի սեպտեմբերին ՄաքՔուորին հայտարարել է իր ինստագրամյան կայքէջում, որ Հեյլի Էթվելը միացել է յոթերորդ ֆիլմի դերասանական կազմին։ 2019 թվականի սեպտեմբերին Պոմ Կլեմենտիեֆը միացել է ինչպես յոթերորդ, այդպես էլ ութերորդ ֆիլմի դերասանների խմբին։ 2019 թվականի դեկտեմբերին Սայմոն Պեգը հաստատել է իր վերադարձը և Շի Ուինգհեմի մասնակցությունը երկու ֆիլմերին։ 2020 թվականի հունվարին Նիկոլաս Հոլտն ընդգրկվել է ֆիլմի դերերից մեկի համար՝ Հենրի Չերնիի հետ միասին, որը կատարելու է Յուջեն Քիթրիջի դերն առաջին անգամ 1996 թվականի ֆիլմից ի վեր։ Վանեսա Կիրբին նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է երկու ֆիլմերին։ 2020 թվականի մայիսին հաղորդվել է, որ պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով Էսայ Մորալեսը փոխարինելու է Հոլտին և յոթերորդ, և ութերորդ ֆիլմում։
… Թոմ Քրուզ՝ Իթան Հանթ, Անիրագործելի առաքելությունների ջոկատի (ԱԱՋ) գործակալ և օպերատիվ խմբի ղեկավար։
… Վինգ Ռեյմս՝ Լյութեր Սթիքել, ԱԱՋ գործակալ, Հանթի թիմի անդամ և նրա ամենամտերիմ ընկեր։
… Սայմոն Պեգ՝ Բենջի Դան, ԱԱՋ տեխնիկական ոլորտի գործակալ և անթի թիմի անդամ։
… Ռեբեկա Ֆերգյուսոն՝ Իլսա Ֆաուսթ, նախկին ԳՀԾ գործակալ, որը «Վտարվածների տոհմը» և «Հետևանքներ» ֆիլմերի ընթացքում միավորվել է Հանթի թիմի հետ:
… Վանեսա Կիրբի՝ Ալանա Միթսոպոլիս, սև շուկայում զենքի վաճառական, որը նաև հայտնի է որպես «Սպիտակ այրի»։
… Հենրի Չերնի՝ Յուջեն Քիթրիջ, ԱԱՋ-ի նախկին տնօրեն, որը վերջին անգամ հանդես է եկել առաջին «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմում։
Բացի այդ՝ Հեյլի Էթվելը, Պոմ Կլեմենտիեֆը, Էսայ Մորալեսը և Շի Ուինգհեմը դեռևս չբացահայտված դերեր են մարմնավորում։ ՄաքՔուորին նկարագրել է Էթվելի կերպարը, որպես «Բնության ավերիչ ուժ» այն ժամանակ, երբ Էթվելը բացատրել է, որ իր կողմից կերտված կերպարի հավատարմությունը «ոչ միանշանակ է» և ասել է․ «Ես ապրում եմ էքզիստենցիալ ճգնաժամի մեջ հոկտեմբերից ի վեր՝ մտածելով ‘ո՞վ եմ ես, ո՞վ եմ ես’: Կերպարի որոնման մեջ գտնվող դերասանուհի․․․ Այստեղ երկիմաստություն կա․․․ ամենահետաքրքիր բանը, որը մենք ուսումնասիրում ենք, նրա դիմադրությունն է այն իրավիճակին, որում նա հայտնվել է։ Ինչպես է նա սկսում, որտեղ է հայտնվում։ Ճանապարհորդությունը, թե որտեղ է նա գալիս, ինչ է նրանից պահանջվում և որտեղ է նա ի վերջո լինում»։

Այլ գրառումներ