Monster Crocodile

0
326
Blog - Animals - Monster Crocodile

Կոկորդիլոսներ (լատ.՝ Crocodilia), ջրային ողնաշավորների տեսակ (որոնց երբեմն դասում են սողունների խմբին): Կլադիստիկայի շրջանակներում նրանք համարվում են կրուտարզիների միակ դեռևս գոյություն ունեցող ենթախումբը: Հին հունարենում κροκόδειλος ὁ χερσαῖος նշանակում է մողես (բառացիորեն՝ ցամաքային κροκόδειλος), իսկ՝ հին հուն․՝ κροκόδειλος ὁ ποτάμιος՝ կոկոլդիլոս (բառացիորեն՝ գետային κροκόδειλος): Ներկայուս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները): Ներկայիս բոլոր տեսակի կոկորդիլոսները կիսաջրային գիշատիչներ են, որոնք սնվում են երկկենցաղ, ջրային կամ ջրային տարածքների մոտ ապրող կենդանիներով:

Mission: Impossible 7-ի մասին

Շատ կոկորդիլոսների երկարությունը կազմում է 2-5,5 մ: Նրանց արտաքին տեսքը ցուցադրում է հարմարվածությունը ջրային միջավայրին՝ տափակ գլուխ ու իրան, երկար դունչ, երկու կողմից սեղմված հզոր պոչ, կարճ ոտքեր: Դիմացի վերջույթներին ունի 5 մատ, իսկ հետևինում՝ 4 (չունի ճկույթ), որոնք կպած են մաշկին: Ուղղահայաց ճեղքավոր բիբով աչքերը տեղադրված են գլխի վերևի հատվածում, այդպիսով նա կարողանում է նայել ջրից, դուրս հանելով միայն քթանցքները և աչքերը: Քթանցքները և ականջների անցքերը ջրի տակ փակվում են շարժվող փականներով:
Ալիգատորին և կոկորդիլոսին ավելի հեշտ է տարբերել նրանց ծնոտի կառուցվածքով: Երբ կոկորդիլոսի ծնոտը փակ է, ապա երևում է ներքևի ծնոտի չորրորդ մեծ ատամը: Իսկ ալիգատորի մոտ վերին ծնոտը փակում է այդ ատամները: Նրանց նաև կարելի է տարբերել դունչի ձևով՝ իրական կոկորդիլոսի դունչը սուր է ու V-աձև, ալիգատորինը՝ տափակ ու U-աձև: Կոկորդիլոսները համարվում են ավելի պրոգրեսիվ ընտանիք, քան ալիգատորները, օրինակ նրանց մոտ ավելի կատարյալ է աղային փոխանակությունը: Կոկորդիլոսները աղերի մնացորդները դուրս են հանում օրգանիզմից հատուկ աղային գեղձերի միջոցով, որը գտնվում է լեզվի վրա, նաև արցունքագեղձերի միջոցով («կոկորդիլոսի արցունքներ»): Դրա շնորհիվ կոկորդիլոսները կարող են ապրել աղի ջրերում, իսկ ալիգատորները հազվադեպ բացառություններով ապրում են միայն քաղցրահամ ջրերում:
Կոկորդիլոսների կաշին ծածկված է եղջյուրե ուղղանկյուններով վահան, որոնք մեջքի և փորի վրա դասավորված են ճիշտ հերթկանությամբ: Մեջքի տակ և երբեմն փորի վահանների վրա աճում է ոսկորներ, որոնք էլ ձևավորում են նրա զրահը:

Այլ գրառումներ

Blog - Ships - Passenger - Oasis of the Seas

Oasis of...

0
Blog - Movies - Fantasy - Avatar 2

Avatar 2

0

Boeing

0