Mortal Kombat 11

0
306
Blog - Games - Xbox Games - Mortal Kombat 11

Mortal Kombat 11 (կրճատ – MK11; անգլերենից թարգմանած – «Մահացու պայքար 11»), ը համակարգչային խաղ է մարտակախաղի ժանրում, որը մշակվել է ամերիկյան NetherRealm Studios ընկերության կողմից և WB Games ընկերության հովանու ներքո PlayStation 4, Xbox One, Nintendo Switch և Microsoft Windows խաղային պլատֆորմների համար: Mortal Kombat 11- ը Mortal Kombat X- ի շարունակությունն է և Mortal Kombat- ի գլխավոր սերիայի տասնմեկերորդ խաղը: Խաղի թրեյլերն առաջին անգամ հրատարակվել է The Game Awards 2018-ում : Խաղը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 23-ին: 2019 թվականի հունվարի վերջին հայտարարվել է, որ Nintendo Switch խաղային բարձակի համար թողարկման ամսաթիվը հետ է մղվել 2019 թվականի մայիսի 10-ին:
Իր նախորդի նման, Mortal Kombat 11- ը 2.5 Դ մարտական խաղ է : Հետ վերադարձած Ֆաթալիտի և Բրութալիտի վերջնական հարվածներից բացի ավելացել են նոր հարվածներ, ինպիսիք են Fatal Blow ( անգլ. թարգմանաբար՝ «Մահացու հարված») և Krushing Blow ( անգլ. թարգմանաբար՝ «Ջախջախիչ հարված»): Fatal Blow- ը հատուկ հնարք է, որը մեծ վնաս է հասցնում թշնամուն, բայց հասանելի է դառնում միայն այն դեպքում, երբ խաղացողի առողջությունը 30% կամ ցածր է: Fatal Blow- ը X-Ray- ի փոխարինողն է և կարող է իրականացվել խաղի ընթացքում միայն մեկ անգամ: Krushing Blow հատուկ հարվածը աշխատում է միայն որոշակի պահանջների բավարարման դեպքում:
Mortal Kombat 11 -ը նաև ներկայացնում է հանդերձանքի համակարգ, որը նման է NetherRealm Studios- ի վերջին DC տիեզերքի մասին խաղին՝ Injustice 2- ին:

Mortal Kombat 11-ի մասին

Քեսսի Քեյջի կողմից Շիննոկի պարտությունից հետո Mortal Kombat X-ում Սև Ռայդենը որոշում է պաշտպանել Երկրի թագավորությունը՝ ոչնչացնելով նրա բոլոր հնարավոր թշնամիներին: Բայց « Քրոնիկա» անունով մի խորհրդավոր կին, որը նաև հայտնի է որպես «Ժամանակի պահապան», փորձում է ցանկացած եղանակով վերականգնել կարգուկանոնը տիեզերքում, այդ թվում: Քրոնիկայի պլանների մեջ էր մտնում նաև Ռայդենի սպանությունը, քանի որ նա Mortal Kombat 2011-ի իրադարձույթունների ժամանակ խառնվել էր անցյալի գործողություններին և խախտել էր բարու ու չարի հավասարակշռությունը
Վերջին հատվածի իրադարձությունների ավարտից երկու տարի է անցել: Պատվազուրկ աստված, Ստորերկրյա Աշխարհի կառավարիչ Շիննոկը պարտության է մատնվել Քեսսի Քեյջի կողմից և դարձել և դարձել է ամպրոպի աստված Ռայդենի գերին: Երկրային Թագավորության էներգիայի աղբյուրը մաքրելիս Ռայդենը կլանել էր չափից դուրս շատ սատանայական էներգիա և փոխեց իր էությունը: Նա հրաժարվեց կյանքի իր պացիֆիստական աշխարհայացքից և սկսեց ագրեսիվ կերպով կատարել իր պարտականությունները ՝ որպես Երկրային տիրույթի պաշտպան:
Ջինսեյ տաճար: Սև Ռայդենը հերթական անգամ կայծակներով խոշտանգում է գերյալ Շինոկին: Խոշտանգումների միջև ընկած ժամանակահատվածում պատվազուրկ աստվածը Ռայդենին հայտնում է, որ գոհ է փոփոխություններից և նկատում է, որ Ռայդենը կրում է իր թալիսմանը: Ինչին Սև Ռայդենը պատասխանում է, որ ինքը կուշտ է Երկրի թշնամիների ամբարտավանությունից և որոշում է պատվազուրկ աստծուն օգտագործել որպես նախազգուշացում: Շինոկը քմծիծաղելով նշում է, որ իրեն անհնար է սպանել, քանի որ նա Երեց Աստված է, թեև պատվազուրկ է: Ինչին Սև Ռայդենը պատասխանում է, որ «մահվանից ավելի ահավոր ճակատագիր կա» և կտրում է Շինոկի գլուխը: Պատվազուրկ Աստծո գլուխը, զրկված լինելով մարմնից, կրում է կլինիկական մահ և ուշքի է գալիս քարե սեղանի վրա: Ռայդենը գլխին տեղեկացնում է, որ ինքը պատրաստվում է գլուխը հանձնել Ստորերկրյա Աշխարհի նոր կառավարիչներ` Լյու Կանգին և Կիտանային որպես նախազգուշացում: Եվ անհետանում է տաճարից: Ռայդենի հեռանալուց անմիջապես հետո Շինոկին այցելում է մի անհայտ կին, որը կարող է կառավարել ժամանակը: Նա Շինոկին տեղեկացնում է, որ նրա համար նման ճակատագիր չի ցանկացել: Թեև Շինոկը չէր կարողանում խոսել, բայց նա ճանաչեց անծանոթին և դրանով շատ զարմացավ:
Նաև MK11-ի սյուժեում հնարավոր է ընտրել երկու տարբեր սյուժեի ճյուղեր, որոնք կապված են յուրաքանչյուր գլխի գլխավոր հերոսների հետ:

Այլ գրառումներ