Motorola Razr

0
242
Blog - Mobile Phones - Motorola Razr

Motorola Razr, Android օպերացիոն համակարգով աշխատող ծալվող սմարթֆոն մշակված և թողարկված Motorola Mobility-ի կողմից։ Սմարթֆոնի մասին խոսվել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին և վաճառքի է հանվել 2020 թվականի փետրվարի 6-ին։ Սմարթֆոնի դիզայնը հիշեցնում է օրիգինալ Motorola Razr բջջային ուղղահայաց ծալվող հեռախոսի մասին (ի տարբերություն վերջերս թողարկված բոլոր սմարթֆոնների, որոնք ծալվում են հորիզոնական)։ Սմարթֆոնը արտադրվել է Հնդկաստանում։
Razr-ը մեծ մասոց ոգեշնչվել է նույն անուն հեռախոսի դիզայից և օգտագործում է հոդային համակարգ 6,2 դյույմ անկյունագծով OLED էկրանը թաքցնելու համար։ Սմարթֆոնի ծալվող հիմնական երեսին կա 2,7 դյույմ անկյունագծով էկրանը, որը նախատեսված է ծանուցումների ցուցադրման կամ այլ գործողությունների համար։ Էկրանը պաշտպանված է մետաղական չքայքայվող շրջանակներով և չունի ծալման տեսանելի մասեր, իսկ մատնահետքի ընթերցիչը տեղադրված է ներքին վահանակի վրա։

Motorola Razr-ի մասին

Ի պատասխան Galaxy Fold-ի հետ ծագած խնդիրների, Motorola-ն հայտարարել է, որ «լիովին վստահ է» էկրանի երկարակեցության հարցում և նշել է, որ օգտատերը ինքը պետք է զգույշ լինի, թե ինչպես է այն օգտագործում։ Razr-ում տեղադրված է Qualcomm Snapdragon 710 և Adreno 616 GPU պրոցեսսոր։ Սմարթֆոնը օժտված է 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ։ Այն ունի երկու մարտկոց, որոնց ընհանուր ծավալը կազմում է 2510 միլիամպեր/ժամ, իսկ մարտկոցները լիցքավորվում են արագ լիցքավորման համակարգով USB-C միակցիչի շնորհիվ։ Մեկ 16 ՄՓ տեսախցիկ տեղադրված է սմարթֆոնի հետևի մաում, իսկ դիմային մասում կա ևս մեկ տեսախցիկ 5 ՄՓ կետայնությամբ։ Սմարթֆոնը աշխատում է միայն eSIM-ով։ 2020 թվականի փետրվարին հասանելի էր սմարթֆոնի միայն սև գույնով տարբերակը, սակայն հայտարարվել է, որ 2020 թվականի գարնան սկսվեն թողարկվել նաև ոսկեգույն գույնով։
Razr-ը աշխատում է Android 9.0 “Pie” օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնում կա «զատկի ձու», որը կոչվում է “Retro Razr”։ Այս ռեժիմը փոխում է գլխավոր մեյնուն և դարձում այն օրիգինալ Razr-ի պես։
Razr-ի մասին մեկնարկային փուլում արվեցին տարատեսակ խառը ակնարկներ, այն սկսեց համեմատել Samsung Galaxy Z Flip-ի հետ։ Հիմնական քննադատումներ սմարթֆոնը ստացավ կապված գնի, մարտկոցի քիչ «կյանքի» և տեսախցիկի համար, ինչպես նաև Verizon վիրուսների, անհասկանալի հոդային համակարգի և անհայտ էկրանի համար, սակայն շատերին էլ գրավել էր սմարթֆոնի ռետրո դիզայնըմ կառուցվածքը և ստանդարտ ծրագրային ապահովումը։ CNET-ից Պատրիկ Հոլլանդը սմարթֆոնը 10 բալլային համակարգում գնահատեց 7,5։ Հոլլանդը տպավորված էր արագ դիտման հավելյալ էկրանով, սակայ դժգոհ էր, որ ծրագրային ապահովման մասում չկա մեկ ձեռքով օգտագործելու հնարավորություն։ PC Magazine-ի կողմից սմարթֆոնը ստացավ 2,5 բալլ 5-ից, որպես հիմնական թերություն նշվեց սմարթֆոնի գինը, որը չի արդարացնում նրա հզորությունը։

Այլ գրառումներ