Need for Speed: Most Wanted

0
304
Blog - Games - PC Games - NFS: Most Wanted

Need for Speed: Most Wanted (հպվ. NFS: Most Wanted կամ NFSMW, հայերեն՝ Արագության ծարավ։ Ամենաորոնվողը), Need for Speed շարքի համակարգչային խաղ արկադային ավտոսիմուլյատորների ժանրում՝ մշակված 2005 թվականին՝ EA Canada ստուդիայի և Electronic Arts ընկերության հրատարակչության կողմից՝ Խաղային բարձակների և անհատական համակարգիչների համար։ Սա Need for Speed խաղաշարքի 9-րդ թողարկումն է։ Խաղը Е3 կողմից ծանուցվել է 2005 թվականին։ Most Wanted թողարկումը զուգակցվեց նոր Xbox 360 կոնսոլների վաճառքի սկզբի հետ։ Խաղի հետ միասին սկավառակը դրվեց բարձակի լրակազմում։ Ռուսաստանում խաղը թողարկվեց «1С-СофтКлаб» ընկերության կողմից՝ սկզբնապես ռուսական վավերագրումով, իսկ հետո ամբողջապես ռուսերեն լեզվով։ Խաղի PlayStation Portable-ի համար տարբերակը թողարկվել է Need for Speed: Most Wanted 5-1-0 անունով։
Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Ռոկպորտ մտածին քաղաքում, որում խաղացողին տրված է տեղաշարժման ազատություն։ Համաձայն սյուժեի՝ գլխավոր հերոսը հաղթում է մրցավազքերը և առաջ է ընթանում մրցարշավորդների «Սև ցուցակում», որպեսզի հետ բերի իր BMW M3 GTR մեքենան։ Վերջինս զավթվել էր Ռեյզորի կողմից՝ խաբեության ճանապարհով։ Need for Speed: Most Wanted-ը իր հետ զուգակցում է փողոցային մրցավազքերը, ինչպես նաև մեքենաների կարգավորումները և լիամասշտաբ ոստիկանական հետապնդումները։ Սյուժեով առաջ գնալու համար խաղացողը պետք է հաղթի «Սև ցուցակի» մրցավազքերը և ազատվի ոստիկանության հետապնդումներից, որոնց համար միավորներ է վաստակում։ Դրանով բարձրացնում է վարկանիշը «Սև ցուցակի» այլ մրցարշավորդների նկատմամբ։

NFS: Most Wanted-ի մասին

Need for Speed: Most Wanted-ի մշակումն սկսվել է 2004 թվականին՝ Need for Speed: Underground 2-ի թողարկումից հետո։ Որպեսզի խաղաշարքը վերադարձվի իր «արմատներին» և այն գրավի մեծ խաղային լսարան՝ մշակողները նոր խաղում որոշեցին իրականություն դարձնել ոստիկանական հետապնդումները և թանկ ամվտոմեքենաները։ Need for Speed: Most Wanted-ը հիացական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Տեսաբանները գովաբանում էին խաղային հետաքրքրաշարժ ընթացքը, գրաֆիկան և ձայնային էֆեկտները, սակայն երբեմն քննադատում էին հակառակորդների արհեստական ինտելեկտը։ Need for Speed: Most Wanted-ը դարձավ կոմերցիոն հաջողված նախագիծ. 2009 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում վաճառվել է խաղի ավելի քան 16 միլիոն օրինակ։
Electronic Arts (EA)-ը (NASDAQ: ERTS) ամերիկյան կորպորացիա է, որը համակարգչային խաղերի մշակող, հրատարակող և դիստրիբյուտոր է։ Կազմակերպությունը հիմնադրել է 1982 թվականի մայիսի 28-ին Թրիփ Հոքինսը (անգլ.՝ Trip Hawkins)։ Շուտով Electronic Arts-ը դարձել է խաղային ինդուստրիայի առաջին կազմակերպությւոններից մեկը և այքի է ընկել նրանով, որ ժողովրդականացրել է խաղերի վրա աշխատող մարդկանց՝ դիզայներներին և ծրագրավորողներին։ Նախնական կապիտալը, որը կազմված է եղել Հոքինսի անձնական փողերից, կազմել է 200 հազար ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակ կազմակերպությունը Amazin’ Software անվանում էր կրում։

Այլ գրառումներ