Nissan Ընկերություն

0
200
Business - Nissan

Nissan Motor, ճապոնական ավտոարտադրող ընկերություն, աշխարհում խոշորագույններից մեկը։ Ընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին։ 2010 թվականի դրությամբ ավտոարտադրողների համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 8-րդ տեղը (3-րդը՝ ճապոնական արտադրողների շարքում, Տոյոտայից և Հոնդայից հետո) IHS Automotive շուկայի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի վարկածով։ Շտաբ-բնակարանը գտնվում է Յոկոհամա քաղաքում։
Կորպորացիայի հիմնադրման տարեթիվը համարվում է 1933 թվականի դեկտեմբերի 26-ը, երբ «Տոբատա իմոնո» և «Նիհոն սանգե» ընկերությունների միաձուլման արդյունքում ստեղծվեց նոր ընկերություն, որը 1934 թվականի հունիսի 1-ից կրել է «Նիսսան Մոթոր» անվանումը («Նիհոն սանգե» ընկերության անվան առաջին տառերով՝ «Ճապոնական արդյունաբերություն»)։
1935 թվականի մայիսին ընկերությունը որոշում է ընդունել «Նիսսան» ապրանքանիշի զարգացման մասին, սակայն մինչև 1980-ական թվականներն ընկերության դեմքը եղել են «Datsun» ավտոմեքենաների տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք թողարկվել են մինչև ընկերության ստեղծումը (1986 թվականին այդ մակնիշը դադարել է գոյություն ունենալ, իսկ 2013 թվականին Datsun ավտոմեքենաների արտադրությունը վերսկսվել է)։
1950-ականների սկզբից ընկերությունն ակտիվորեն և հաջողությամբ սկսել է զբաղվել հրթիռային շարժիչների, հրթիռների արձակման սարքերի մշակմամբ և արտադրությամբ, իսկ հետո որոշել է ընդլայնել արտադրական ոլորտը՝ զբաղվելով նաև նավաշինական ոլորտի շարժիչների արտադրությամբ։
1958 թվականին սկսվել են ավտոմեքենաների մատակարարումներն ԱՄՆ, իսկ 1964 թվականին դարձել է առաջին ճապոնական ընկերությունը, որը մտել Է ԱՄՆ-ում խոշորագույն ավտոիմպորտերների տասնյակի մեջ։ 1962 թվականին սկսվել են ավտոմեքենաների մատակարարումները Եվրոպա։
Նիսսանի առաջին արտասահմանյան հավաքման արտադրությունը բացվել է 1959 թվականին Թայվանում, 2010-ի դրությամբ արտասահմանյան արտադրությունը ծավալվել է 20 երկրներում։
1976 թվականին սեփական նավատորմի շնորհիվ Nissan-ը դարձել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը, իսկ հաջորդ տարի վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թիվը (գործունեության բոլոր տարիների ընթացքում) գերազանցել է 20 միլիոնը։ 1981 թվականին կորպորացիան համաձայնագիր է ստորագրել Volkswagen ընկերության հետ Ճապոնիայում մարդատար ավտոմեքենաների արտադրության և վաճառքի մասին։ 1992 թվականին Nissan-ին բաժին է ընկել Ճապոնական բնակչությանը պատկանող ավտոմեքենաների 17 տոկոսը։
Հակիրճ տեղեկություններ Nissan ընկերության մասին՝

  • Տեսակը … Հանրային ընկերություն
  • Բորսաներ … NASDAQ: NSANF
  • Հիմնադրվել է … 26 դեկտեմբեր 1933
  • Հիմնադիրներ … Յոշիսուկե Այկավա
  • Երկիր … Ճապոնիա
  • Գտնվելու վայրը … Յոկոհամա, Ճապոնիա
  • Տնօրեն … Թիերի Բոլորե
  • Տնօրենների խորհրդի նախագահ … Ժան-Դոմինիկ Սենարդ
  • Արդյունաբերություն … Ավտոմոբիլային Արդյունաբերություն
  • Ապրանքներ … Ավտոմեքենաներ
  • Շրջանառություն … $94,62 միլիարդ (2007Թ)
  • Գործառնական շահույթ … $6,91 միլիարդ (2007Թ)
  • Մաքուր շահույթ … $4,22 միլիարդ (2007Թ)
  • Ակտիվներ … $138,9 միլիարդ (2015Թ)
  • Կապիտալացում … $107 միլիարդ (2015Թ)
  • Աշխատակիցների թիվը … 159.800 (2015Թ)
  • Սեփականատերեր … Նիսսան
  • Վեբկայքwww.nissan-global.com

Nissan-ը պատկանում է մի շարք մեքենաշինական ձեռնարկությունների Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հարավային Աֆրիկայում և այլն։
1985 թվականից ընկերության շրջանակներում գործում է NISMO-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների թյունինգով։ Բացի այդ, ընկերությունը բաժնեմաս ունի Nissan Marine-ում, որը համատեղ ձեռնարկություն է Marubeni-ի հետ, որը շարժիչներ է արտադրում մոտորանավակների համար։
2005 թվականի դրությամբ զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 160 հազար մարդ։
2007 ֆինանսական տարում (ավարտվել է 2008 թվականի մարտի 31-ին) ընկերությունը վաճառել է 3,77 մլն ավտոմեքենա։ Այս ժամանակահատվածում ընդհանուր եկամուտը կազմել է 10,824 տրլն իեն (94,62 մլրդ դոլար), շահույթը 482,3 մլրդ իեն (4,22 մլրդ դոլար, 2005 թվականին՝ 4,787 մլրդ դոլար)։ 2009 թվականին վաճառքները կազմել են մոտ 3,1 մլն ավտոմեքենա՝ առանց Նիսան ընկերության ռազմավարական գործընկեր Ռենոյի հաշվառման։

Այլ գրառումներ