Այս օրը՝ Ապրիլ 11

0
349

Ապրիլ 11

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 145Թ – ծնվել է Սեպտիմիոս Սևերոսը, Հռոմեական կայսրության կայսր 193-211 թթ., Սևերոսների հարստության հիմնադիրը (մահ. 211 թ.):
  • 1822Թ – Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվեց մոտ 25 000 մարդ:
  • 1909Թ – Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվեց քաղաք, որը հետագայում դարձավ Թել Ավիվը:
  • 1910Թ – Կնքվեց Բուենոս Այրեսի պայմանագիրը, որը նախատեսում է հեղինակային իրավունքների ճանաչումը:
  • 1935Թ – Սվաստիկայի նշանով դրոշը հաստատվեց որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:
  • 1947Թ – ԱՄՆ-ում տեղի ունեցավ Չարլի Չապլինի թերևս միակ ցինիկ ֆիլմի` «Մըսյե Վերդու»-ի պրեմիերան:
  • 1961Թ – Նյու Յորքում տեղի ունեցավ Բոբ Դիլանի (ծն. 1941) առաջին համերգը:
  • 1970Թ – Ուղեծիր բարձրացավ Ապոլլոն-13 տիեզերանավը:
  • 2002Թ – Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ կատարվեց:
  • 2011Թ – Մինսկի մետրոյում իրականացվեց ահաբեկչական պայթյուն, որի արդյունքում զոհվեց 10-ից ավելի մարդ, վիրավորվեցին մոտ 200-ը:

Այլ գրառումներ