Այս օրը՝ Ապրիլ 13

0
371

Ապրիլ 13

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1286Թ – Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։
  • 1743Թ – Ծնվել է Թոմաս Ջեֆերսոնը, ամերիկացի քաղաքական ակնառու գործիչ. մասնակցել Է ԱՄՆ անկախության պատերազմին, Անկախության հռչակագրի հեղինակներից է, ԱՄՆ-ի 3-րդ նախագահը 1801—1809 թթ։
  • 1814Թ – Գերմանիայի Գիսսենյան համալսարանում 13-ամյա Կարլ Վիտտեն ստացավ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան, դառնալով մինչ օրս պատմության ամենապատանի դոկտորը, ինչը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
  • 1866Թ – Ծնվել է Վրթանես Փափազյանը, հայ մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ (մահ. 1920 թ.)։
  • 1904Թ – Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվեց հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյան (ծնվ. 1864 թ.)։
  • 1925Թ – Կազմավորվեց կույրերի միջազգային միությունը:
  • 1926Թ – Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։
  • 1963Թ – Ծնվել է Գարրի Կասպարովը, հայ-հրեական ծագումով ռուս հայտնի շախմատիստ։

Այլ գրառումներ