Այս օրը՝ Ապրիլ 18

0
383

Ապրիլ 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1826Թ – Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում տեղի ունեցավ գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի պրեմիերան:
  • 1853Թ – Շահագործման հանձնվեց Ասիայի առաջին երկաթգիծը, (Բոմբեյ-Տաննա, 36 կմ):
  • 1858Թ – Ծնվել է Ալեքսանդր Շիրվանզադեն, հայ նշանավոր գրող, դրամատուրգ (մահ. 1935 թ.):
  • 1877Թ – Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը:
  • 1906Թ – Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ երկրաշարժ, որը ԱՄՆ-ի պատմության ամենամեծ երկրաշարժներից էր:
  • 1946Թ – Իր գործունեությունը դադարեցրեց Ազգերի լիգան, որին հաջորդեց ՄԱԿ-ը:
  • 1950Թ – Մահացել է Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (ծն. 1902 թ.):
  • 1955Թ – Մահացել է Ալբերտ Այնշտայնը, գերմանացի հռչակավոր ֆիզիկոս, հարաբերականության տեսության ստեղծողը (ծն. 1879 թ.):
  • 1980Թ – Մեծ Բրիտանիան ճանաչեց Զիմբաբվեի անկախությունը:
  • Աշխարհում նշվում է Ռադիոսիրողի համաշխարհային օրը։

Այլ գրառումներ