Այս օրը՝ Ապրիլ 19

0
390

Ապրիլ 19

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 19-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1824Թ – Մահացել է Ջորջ Բայրոնը, անգլիացի նշանավոր բանաստեղծ (ծն. 1788 թ.):
  • 1839Թ – Լոնդոնում կնքված պայմանագրի համաձայն Բելգիան անկախացել է Հոլանդիայից:
  • 1850Թ – ԱՄՆ-ն և Անգլիան պայմանագիր կնքեցին Պանամայի ջրանցքի կառուցման համար, ավելի ուշ ԱՄՆ-ը սեփական միջոցներով կառուցեց այն:
  • 1960Թ – Ծնվել է Արա Գևորգյանը, հայ երաժիշտ, ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանի որդին:
  • 1915Թ – Մեծ Եղեռնի ժամանակ սկսվեց Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևեցին մոտ 1 ամիս:
  • 1992Թ – Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը:
  • 1995Թ – ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Օկլահոմա Սիթի քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն: Ավտոմեքենայի մեջ տեղադրված սարքի պայթյունի հետևանքով մահացավ 168 մարդ:
  • 2000Թ – Մահացել է Գրիգոր Խանջյանը, հայ ճանաչված նկարիչ (ծն. 1926 թ.):

Այլ գրառումներ