Ապրիլ 2

Այս օրը բաժնի Ապրիլ 2-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- ՄԹԱ 47Թ – Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակաը «եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձավ թևավոր արտահայտություն։
- 742Թ – Ծնվել է Կառլոս Մեծը, Ֆրանկական կայսրության հիմնադիրը (մահ. 814 թ.)։
- 1453Թ – Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլիսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29-ին։
- 1805Թ – Ծնվել է Հանս Քրիստիան Անդերսենը, դանիացի գրող և բանաստեղծ (մահ. 1875 թ.)։
- 1896Թ – Ծնվել է Սողոմոն Թեհլիրյանը, հայ վրիժառու, ով Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային (մահ. 1960 թ.)։
- 1982Թ – Սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժում է Ֆոլկլենդյան կղզիներ։
- 1990Թ – Երևանում գումարած ժողովում հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը։
- 2005Թ – Մահացել է Հովհաննես Պողոս II-ը, 264-րդ Հռոմի Պապը (ծնվ. 1920 թ.)։
- 2016Թ – Սկսվեց Քառօրյա պատերազմը. հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կիրառվեց ռազմական օդուժ, ծանր հրետանի, հեռահար հրթիռներ, երկուստեք զոհվեցին հարյուրավոր զինծառայողներ։