Այս օրը՝ Ապրիլ 21

0
387

Ապրիլ 21

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 21-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • ՄԹԱ 753Թ – համարվում է Հռոմի հիմնադրման օրը:
  • 1526Թ – Զորավար Բաբուրը, հաղթանակ տանելով Հնդկաստանում, հիմնադրեց Մեծ Մողոլների կայսրությունը:
  • 1910Թ – Մահացել է Մարկ Տվենը, ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ, «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» (ծն. 1835 թ.):
  • 1913Թ – Ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:
  • 1915Թ – Ծնվել է Էնթոնի Քուինը, մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան (մահ. 2001 թ.):
  • 1926Թ – Ծնվել է Եղիսաբեթ II-ը՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին:
  • 1954Թ – ԽՍՀՄ-ը սկսեց անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
  • 1960Թ – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք:
  • 1965Թ – Ծնվել է Թաթուլ Կրպեյանը, ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը (մահ. 1991):
  • 1994Թ – Մահացել է Էդմոնդ Քեոսայանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1936 թ.):

Այլ գրառումներ