Այս օրը՝ Ապրիլ 22

0
403

Ապրիլ 22

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 22-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1724Թ – Ծնվել է Իմանուիլ Կանտը, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը (մահ. 1804 թ.)։
  • 1870Թ – Ծնվել է Վլադիմիր Լենինը, ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից (մահ. 1924 թ.)։
  • 1915Թ – Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
  • 1918Թ – Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից։
  • 1937Թ – Ծնվել է Ջեք Նիկոլսոնը, ամերիկացի հանրահայտ դերասան, ստացել է 3 Օսկար և 7 Ոսկե Գլոբուս, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանն է։
  • 1992Թ – Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով մահացավ 200-ից ավելի մարդ։
  • 1994Թ – Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։
  • 1996Թ – Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։

Այլ գրառումներ