Այս օրը՝ Ապրիլ 25

0
399

Ապրիլ 25

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 25-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1719Թ – Լոնդոնում առաջին անգամ լույս տեսավ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը։
  • 1792Թ – Ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը գրեց Մարսելյեզը, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի օրհներգը։
  • 1888Թ – Մահացել է Րաֆֆին, հայ մեծանուն գրող, պատմավիպասան (ծն. 1835 թ.)։
  • 1901Թ – ԱՄՆ Նյու Յորք նահանգում աշխարհում առաջին անգամ սկսեցին կիրառվել ավտոմեքենաների պետհամարանիշներ։
  • 1907Թ – Ծնվել է Գուսան Աշոտը, հայ նշանավոր գուսան (մահ. 1989 թ.)։
  • 1918Թ – Թուրքիան գրավեց Կարսը։
  • 1926Թ – Միլանի Լա Սկալա թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Ջակոմո Պուչինիի Տուրանդոտ օպերան։
  • 1940Թ – Ծնվել է Ալ Պաչինոն, ծագումով իտալացի ամերիկյան ճանաչված դերասան։
  • 1947Թ – Ծնվել է Յոհան Կրոյֆը, հոլանդացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (մահ. 2016 թ.)։
  • 2009Թ – Հայկական սփյուռքը մեղադրեց Բարաք Օբամային նրա նախըտրական քարոզարշավում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրույթը չկատարելու համար։

Այլ գրառումներ