Այս օրը՝ Ապրիլ 27

0
405

Ապրիլ 27

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 27-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 224Թ – Որմզդական դաշտում տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի արքա Արտաշիր Պապականը պարտության մատնեց պարթևական զորքին՝ կործանելով Պարթև Արշակունիների թագավորությունը:
  • 1521Թ – Ֆիլիպիններում տեղացի բնիկները սպանեցին Ֆեռնան Մագելանին (ծն. 1480 թ.)։
  • 1749Թ – Մահացել է Մխիթար Սեբաստացին, հայ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր (ծն. 1676 թ.)։
  • 1791Թ – Ծնվել է Սեմյուել Մորզեն, ամերիկացի նկարիչ, հեռագրական ապարատի ստեղծողը (մահ. 1872 թ.)։
  • 1908Թ – Լոնդոնում մեկնարկեցին չորրորդ Ամառային օլիմպիական խաղերը։
  • 1909Թ – Գահընկեց եղավ Աբդուլ Համիդ Բ-ն, Օսմանյան կայսրության սուլթան, ով 1894-96թթ. կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։
  • 1914Թ – Ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը (մահ. 1984 թ.)։
  • 1927Թ – Մահացել է Համո Բեկնազարյանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1892 թ.)։
  • 1960Թ – Տոգոլենդ պետության մի մասը անկախացավ Ֆրանսիայից՝ դառնալով Տոգո։

Այլ գրառումներ