Այս օրը՝ Ապրիլ 29

0
406

Ապրիլ 29

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 29-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1770Թ – Հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա։
  • 1882Թ – Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը։
  • 1884Թ – Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց մասնակցելու քննություններին։
  • 1897Թ – Անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմպսոնը Լոնդոնի թագավորական հասարակությանը հայտարարեց իր կողմից էլեկտրոնի հայտնաբերման մասին։
  • 1933Թ – Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն – Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան համար ունեցող մարզաշապիկներով։
  • 1957Թ – Ծնվել է Դանիել Դեյ-Լուիսը, անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր։
  • 1970Թ – Ծնվել է Անդրե Աղասին, ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ։
  • 1980Թ – Մահացել է Ալֆրեդ Հիչքոքը, անգլիացի նշանավոր ռեժիսոր (ծն. 1889)։
  • 1991Թ – Բանգլադեշում փոթորիկի հետևանքով մահացավ 138000 մարդ։
  • 2011Թ – Ուեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցավ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։

Այլ գրառումներ