Այս օրը՝ Ապրիլ 30

0
402

Ապրիլ 30

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 30-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1777Թ – Ծնվել է Կառլ Գաուսը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ (մահ. 1855 թ.)։
  • 1789Թ – ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը։
  • 1883Թ – Մահացել է Էդուարդ Մանեն, ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1832 թ.)։
  • 1956Թ – Ծնվել է Լարս ֆոն Թրիերը, դանիացի ռեժիսոր։
  • 1941Թ – Մահացել է Փանոս Թերլեմեզյանը, հայ նկարիչ և հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը (ծն. 1865 թ.)։
  • 1945Թ – Մահացել է Ադոլֆ Հիտլերը, գերմանացի քաղաքական գործիչ, բռնապետ, ֆաշիզմի հետևորդ (ծն. 1889 թ.)։
  • 1975Թ – Նախկին Սայգոն, ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը։
  • 1991Թ – ԽՍՀՄ Զինված ուժերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեցին Օղակ գործողությունը։
  • 1993Թ – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց 822 բանաձևը, որը վերաբերվում էր Արցախյան ազատամարտին։

Այլ գրառումներ