Այս օրը՝ Ապրիլ 4

0
328

Ապրիլ 4

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 4-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1297Թ – Հռոմի պապը Կորսիկա և Սարդինիա կղզիները հանձնեց Արագոնի թագավորին:
  • 1500Թ – Պորտուգալացի ծովագնաց Պեդրու Կաբրալը հայտնագործեց Բրազիլիան, սկզբում այն համարելով կղզի:
  • 1581Թ – Նախկին ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ավարտեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը անձամբ բարձրացավ նրա «Հավալուսն» նավի վրա և նրան շնորհեց ասպետի պատվավոր կոչում:
  • 1820Թ – Ծնվել է Խրիմյան Հայրիկը, Հայ Առաքելական Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակա-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող (մահ. 1907 թ.):
  • 1949Թ – ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծվեղ Հյուսիսատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն:
  • 1972Թ – ԽՍՀՄ ղեկավարությունը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար:
  • 1973Թ – Նյու Յորքում բացվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը բաղկացած 7 շենքից, որոնցից երկու ամենաբարձրը կործանվեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության հետևանքով:

Այլ գրառումներ