Ապրիլ 6

Այս օրը բաժնի Ապրիլ 6-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1483Թ – Մահացել է Ռաֆայել Սանտին, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ (ծն. 1483 թ.)։
- 1748Թ – Սկսվեցին Պոմպեյի պեղումները։
- 1896Թ – Աթենքում սկսվեցին առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը, Օլիմպիադան տևեց մինչև ապրիլի 15-ը։
- 1899Թ – Մոսկվայում երթուղի դուրս եկավ առաջին տրոլեյբուսը։
- 1909Թ – Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռ։
- 1917Թ – ԱՄՆ-ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
- 1921Թ – Մահացել է Վարդգես Սուրենյանցը, հայ նշանավոր նկարիչ (ծնվ. 1860 թ.)։
- 1994Թ – Ռմբակոծվում և վթարի է ենթարկվում Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվում է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, ովքեր դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ դարձավ Ռուանդայի ցեղասպանությանը։