Այս օրը՝ Ապրիլ 8

0
356

Ապրիլ 8

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Ապրիլ 8-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1548Թ – Պերուն հայտարարվեց Իսպանիայի մաս:
  • 1820Թ – Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվեց Միլոսյան Վեներա քանդակը, համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը, այժմ պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:
  • 1911Թ – Հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերեց գերհաղորդականությունը:
  • 1938Թ – Ծնվել է Քոֆի Անանը, գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, 1997-2006 թթ. եղել է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար (մահ. 2018 թ.):
  • 1971Թ – Լոնդոնի մերձակայքում տեղի ունեցավ գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվեցին նրանց հիմնը և դրոշը:
  • 1973Թ – Մահացել է Պաբլո Պիկասոն, իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ (ծն. 1881 թ.):
  • 1980Թ – Հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոն:
  • 1986Թ – ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործեց վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:

Այլ գրառումներ