Այս օրը՝ Օգոստոս 10

0
562

Օգոստոս 10

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 10-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1519Թ – Ֆեռնան Մագելանը սկսեց աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
  • 1793Թ – Լուվրը բացվեց որպես թանգարան։
  • 1821Թ – Միսսուրին դարձավ ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։
  • 1899Թ – Ծնվել է Մկրտիչ Խերանյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (մահ. 1970 թ.):
  • 1916Թ – Ծնվել է Էռնեստ Դերվիշյանը, ամերիկակահայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով (մահ. 1984 թ.)։
  • 1920Թ – Կնքվեց Սևրի պայմանագիրը։
  • 1920Թ – Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվեց համաձայնագիր:
  • 1924Թ – Ծնվել է Երվանդ Մանարյանը, հայ սիրված դերասան, ռեժիսոր և սցենարիստ, աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր (մահ. 2020 թ.):
  • 2003Թ – Ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվում էր Հյուսթոնում։

Այլ գրառումներ