Այս օրը՝ Օգոստոս 11

0
565

Օգոստոս 11

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Նավասարդի օրը Հին Հայաստանում։
  • ՄԹԱ 480Թ – Տեղի ունեցավ Թերմոպիլեի ճակատամարտը, հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։
  • 843Թ – Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանեցին Ֆրանկական պետությունը։
  • 1867Թ – Համբուրգ քաղաքում լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
  • 1947Թ – Ծնվել է Արկադի Անդրեասյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ։
  • 1950Թ – Ծնվել է Սթիվ Վոզնյակը, ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի հետ միասին, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։
  • 1952Թ – Ծնվել է Ռոլանդ Շառոյանը, հայ արձակագիր, լրագրող։
  • 1953Թ – Ծնվել է Հալք Հոգանը, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ։
  • 1960Թ – Չադը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
  • 1979Թ – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար բախվեցին, ինչի հետևանով զոհվեց ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։
  • 1996Թ – Մահացել է Վանգան, բուլղարացի պայծառատես (ծն. 1911 թ.):

Այլ գրառումներ