Այս օրը՝ Օգոստոս 12

0
567

Օգոստոս 12

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 12-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • ՄԹԱ 30Թ – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան եղավ։
  • 1927Թ – Տեղի ունեցավ Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։
  • 1851Թ – Ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացավ արտոնագիր:
  • 1883Թ – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկեց վերջին կվագգան։
  • 1955Թ – Մահացել է Թոմաս Մանը, գերմանացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականության ասպարեզում (ծն. 1875 թ.):
  • 1964Թ – Մահացել է Յան Ֆլեմինգը, Անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ (ծն. 1908 թ.):
  • 1992Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։
  • 1996Թ – Մահացել է Վիկտոր Համբարձումյանը, հայ աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս (ծն. 1908 թ.):
  • 2000Թ – Մահացել է Ժան Գառզուն, ֆրանսահայ նշանավոր նկարիչ (ծն. 1907 թ.):
  • 2000Թ – Բարենցի ծովում խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։

Այլ գրառումներ