Այս օրը՝ Օգոստոս 13

0
576

Օգոստոս 13

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • Ձախլիկների միջազգային օրն է։
  • 1173Թ – Մահացել է Ներսես Շնորհալին, հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (ծն. 1102 թ.)։
  • 1521Թ – Իսպանիացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավեց ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։
  • 1826Թ – Մահացել է Ռենե Լաեննեկը, ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը (ծն. 1781 թ.)։
  • 1920Թ – Տեղի ունեցավ վարշավյան ճակատամարտը՝ ռուս-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկը։
  • 1926Թ – Ծնվել է Ֆիդել Կաստրոն, կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահներից (մահ. 2016 թ.)։
  • 1943Թ – Ծնվել է Ազատ Գասպարյանը, կինոյի և թատրոնի հայ դերասան (մահ. 2013 թ.)։
  • 1946Թ – Մահացել է Հերբերտ Ուելսը, գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս (ծն. 1866 թ.)։
  • 2001Թ – Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերեցին Ուրանի 4 անկանոն արբանյակ՝ Լաոմեդեյա, Ֆրանցիսկո, Տրինկուլո և Ֆերդինանդ։

Այլ գրառումներ