Այս օրը՝ Օգոստոս 27

0
601

Օգոստոս 27

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 27-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1576Թ – Մահացել է Տիցիանը, վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը (ծն. 1477 թ.)։
  • 1770Թ – Ծնվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը, գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը (մահ. 1831 թ.)։
  • 1828Թ – Ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճեցին Ախալցխայի բերդը։
  • 1871Թ – Ծնվել է Թեոդոր Դրայզերը, ամերիկյան գրող, հասարակական գործիչ, ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (մահ. 1945 թ.)։
  • 1884Թ – Ծնվել է Ալեքսանդրե Աբաշելին, վրացի բանաստեղծ (մահ. 1954 թ.)։
  • 1896Թ – Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։
  • 1941Թ – Ծնվել է Սեզարիա Էվորան, երգչուհի Կաբո Վերդեից, կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտություն (մահ. 2011 թ.)։
  • 1956Թ – Ծնվել է Կոնստանտին Օրբելյան կրտսերը, դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ (2004), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2016-ից):
  • 2003Թ — Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։
  • 2007Թ – Մահացել է Մարկոս Գրիգորյանը, ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր (ծն. 1925 թ.)։

Այլ գրառումներ