Այս օրը՝ Օգոստոս 5

0
556

Օգոստոս 5

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 5-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1716Թ – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախեցին Օսմանյան Թուրքիայի բանակին։
  • 1850Թ – Ծնվել է Գի դը Մոպասանը, ֆրանսիացի գրող (մահ. 1893 թ.)։
  • 1904Թ – Ծնվել է Սուրեն Ավչյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ (մահ. 1985 թ.)։
  • 1905Թ – Ծնվել է Արտեմ Միկոյանը (մահ. 1970 թ.) հայազգի հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։
  • 1920Թ – Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճընի հրապարակ և դրանով սկսեցին կրակ բացել թուրքերի վրա։
  • 1930Թ – Ծնվել է Նիլ Արմստրոնգը, ամերիկացի տիեզերագնաց, լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը (մահ. 2012 թ.)։
  • 1932Թ – ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
  • 1967Թ – Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկեց իր առաջին ալբոմը՝ The Piper at the Gates of Dawn։
  • 1974Թ – Ծնվել է Ռոման Բերեզովսկին, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահը։

Այլ գրառումներ