Այս օրը՝ Օգոստոս 7

0
559

Օգոստոս 7

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Օգոստոս 7-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1921Թ – Մահացել է Ալեքսանդր Բլոկը, ռուս մեծանուն բանաստեղծ (ծն. 1880 թ.)։
  • 1938Թ – Մահացել է Կոնստանտին Ստանիսլավսկին, ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր (ծն. 1863 թ.)։
  • 1947Թ – Ծնվել է Սոֆիա Ռոտարուն, ծագումով մոլդովացի/ռումինացի ուկրաինացի խորհրդային ճանաչված երգչուհի։
  • 1960Թ – Կոտ դ’Իվուարը անկախացավ Ֆրանսիայից։
  • 1966Թ – Ծնվել է Ջիմմի Ուելսը, ամերիկացի ինտերնետ գործարար, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր և Վիկիա ընկերության հիմնադիր։
  • 1987Թ – Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի ունեցավ վթար։ Իրար զարնվեցին երկու գնացքներ, ինչի հետևանքով մահացավ 106 մարդ, ևս 114-ը վիրավորվեցին։
  • 1990Թ – Էստոնիան ընդունեց իր պետական դրոշը։
  • 1998Թ – Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացված ահաբեկչական գործողությունների՝ պայթյունների հետևանքով մահացավ մոտ 250 մարդ, 4000-ը վիրավորվեցին։
  • 2000Թ – Կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերեց Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։

Այլ գրառումներ