Այս օրը՝ Փետրվար 1

0
190
On This Day - February 01

Այս օրը բաժնի Փետրվար 1-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1411Թ – Ավարտվեց պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։
  • 1868Թ – Ծնվել է Հովհաննես Քաջազնունին, հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ (մահ. 1938 թ.)։
  • 1896Թ – Կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։
  • 1901Թ – Ծնվել է Քլարկ Գեյբլը, ամերիկացի դերասան, 1930-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը (մահ. 1960 թ.)
  • 1944Թ – Մահացել է Ֆրեյդուն Աղալյանը, հայ ճարտարապետ (ծն. 1872 թ.)։
  • 1945Թ – Մահացել է Յոհան Հայզինգան, հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, (ծն. 1876 թ.)։
  • 1954Թ – Ծնվել է Միքայել Ապրեսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, «Արցախ» գնդի հրամանատար (մահ. 2012 թ.)։
  • 2003Թ – Թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։
  • 2008Թ – Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։
  • 2012Թ – Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 70-ից ավելի մարդ։