Այս օրը՝ Փետրվար 10

0
235

Փետրվար 10

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 10-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1755Թ – Մահացել է Շառլ Լուի Մոնտեսքիոն, ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա (ծն. 1689 թ.):
  • 1890Թ – Ծնվել է Բորիս Պաստեռնակը, ռուս հռչակավոր, գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1960 թ.):
  • 1935Թ – Ծնվել է Զորի Բալայանը, հայ ճանաչված գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ:
  • 1945Թ – Խորհրդային «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավին, մահացավ մոտ 300 մարդ:
  • 1961Թ – Ծնվել է Արթուր Էլբակյանը, հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր:
  • 1986Թ – Մահացել է Մկրտիչ Ասլանյանը, հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (ծն. 1906 թ.):
  • 1997Թ – Շախմատային հզոր Դիփ Բլու համակարգիչը առաջին անգամ պարտության մատնեց Գարրի Կասպարովին:
  • 2005Թ – Մահացել է Արթուր Միլլերը, ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր, ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ (ծն. 1915 թ.):
  • 2009Թ – Տիեզերքում առաջին անգամ իրար բախվեցին Երկրի 2 արհեստական արբանյակ:
  • 2011Թ – Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

Այլ գրառումներ