Այս օրը՝ Փետրվար 11

0
226
On This Day - February 11

Այս օրը բաժնի Փետրվար 11-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1650Թ – Մահացել է Ռենե Դեկարտը, ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (ծն. 1596 թ.):
  • 1829Թ – Մահացել է Ալեքսանդր Գրիբոյեդովը, ռուս ճանաչված դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ (ծն. 1795 թ.):
  • 1884Թ – Ծնվել է Աշխարհբեկ Քալանթարը, հայ մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ (մահ. 1942 թ.):
  • 1929Թ – Ծնվել է Ալբերտ Ազարյանը, հայ աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն:
  • 1929Թ – Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
  • 1948Թ – Մահացել է Սերգեյ Էյզենշտեյնը, թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան (ծն. 1898 թ.):
  • 1954Թ – Ծնվել է Արմեն Էլբակյանը, հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
  • 1979Թ – Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:
  • 2011Թ – Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: