
Այս օրը բաժնի Փետրվար 13-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1689Թ – Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։
- 1769Թ – Ծնվել է Իվան Կռիլովը, ռուս նշանավոր գրող, հայտնի է իր առակներով, (մահ. 1844 թ.)։
- 1770Թ – Ծնվել է Ներսես Ե Աշտարակեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ (մահ. 1857 թ.)։
- 1873Թ – Ծնվել է Ֆեոդոր Շալյապինը, ռուս նշանավոր օպերային երգիչ, համաշխարհային վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից (մահ. 1938 թ.)։
- 1883Թ – Մահացել է Ռիխարդ Վագները, գերմանացի մեծ երգահան, դիրիժոր, երաժշտական տեսաբան (ծն. 1813 թ.)։
- 1895Թ – Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
- 1918Թ – ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
- 1934Թ – Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
- 1946Թ – Ծնվել է Վազգեն Մանուկյանը, հայ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ։