
Այս օրը բաժնի Փետրվար 14-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- Կաթոլիկ աշխարհում նշում են Սուրբ Վալենտինի օրը։
- 1859Թ – Օրեգոնը դարձավ ԱՄՆ-ի 33-րդ նահանգը։
- 1912Թ – Արիզոնան դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը։
- 1925Թ – Ծնվել է Սերգեյ Աբրահամյանը, հայ նշանավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս (մահ. 2005 թ.)։
- 1929Թ – ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում տեղի ունեցավ Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև։
- 1949Թ – Իսրայելի ազգային ժողովում՝ Քնեսեթում տեղի ունեցավ առաջին նիստը։
- 1958Թ – Ծնվել է Սմբատ Լպուտյանը, հայ ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։
- 1959Թ – Ծնվել է Ռենե Ֆլեմինգը, ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո, հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում։
- 1974Թ – Ծնվել է Գարիկ Մարտիրոսյանը, հայ ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն։
- 2003Թ – Սատկեց աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը՝ Դոլլի ոչխարը։
- 2005Թ – Ստեղծվեց Յութուբ ինտերնետային վիդեո-նախագծային կայքը։