Այս օրը՝ Փետրվար 16

0
236
On This Day - February 16

Այս օրը բաժնի Փետրվար 16-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1918Թ – Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։
  • 1919Թ – Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»։
  • 1934Թ – Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։
  • 1953Թ – Ծնվել է Թաներ Աքչամը, թուրք պատմագիր, սոցիոլոգ, առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։
  • 1965Թ – Ծնվել է Ռոբերտ Էմմիյանը, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր։
  • 1968Թ – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։
  • 1999Թ – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվեց 16 մարդ, վնասվածքներ ստացան մոտ 100-ը։
  • 2005Թ – Սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը։
  • 2006Թ – Եվրոպառլամենտը բանաձև ընդունեց, որտեղ դատապարտում էր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։