Այս օրը՝ Փետրվար 17

0
270

Փետրվար 17

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 17-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 440Թ – Մահացել է Մեսրոպ Մաշտոցը, Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ (ծն. 361 կամ 362 թ.)։
  • 1600Թ – Իտալացի հոգևորական, աստղագետ, փիլիսոփա և գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծն. 1548 թ.)։
  • 1673Թ – Մահացել է Մոլիերը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան (ծն. 1622 թ.)։
  • 1887Թ – Ծնվել է Գրիգոր Ղափանցյանը, հայ նշանավոր լեզվաբան, լեզվագետ (մահ. 1956 թ.)։
  • 1904Թ – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան։
  • 1924Թ – Ծնվել է Գևորգ Վարդանյանը, Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012 թ.)։
  • 1968Թ – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։
  • 1979Թ – Սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։
  • 2008Թ – Կոսովոն հայտարարեց իրեն անկախ Սերբիայից։

Այլ գրառումներ