Այս օրը՝ Փետրվար 18

0
266

Փետրվար 18

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 18-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1564Թ – Մահացել է Միքելանջելոն, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաև քանդակագործ (ծն. 1475 թ.)։
  • 1921Թ – Երևանի բանտում սպանվեց Համազասպ Սրվանձտյանը, հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1873 թ.)։
  • 1930Թ – Հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
  • 1933Թ – Ծնվել է Յոկո Օնոն, ճապոնացի նկարչուհի, գրող, կինոռեժիսոր և խաղաղության ակտիվիստ, հանրահայտ «Բիթլզ» խմբի մենակատար Ջոն Լենոնի այրին։
  • 1954Թ – Ծնվել է Ջոն Տրավոլտան, ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ և պարող։
  • 1967Թ – Մահացել է Ռոբերտ Օպենհեյմերը, հրեական ծագմամբ ամերիկացի նշանավոր ֆիզիկոս (ծն. 1904 թ.)։
  • 1979Թ – Սահարա անապատում ձյուն տեղաց։
  • 2003Թ – Հարավային Կորեայի Դեգու քաղաքի մետրոպոլիտենում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով մահացավ 198 մարդ։
  • 2004Թ – Իրանի Նիշապուր քաղաքում տեղի ունեցավ երկաթուղային վթար, որի հետևանքով մահացավ մոտ 300 մարդ։
  • 2013Թ – Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ։

Այլ գրառումներ