Փետրվար 19

Այս օրը բաժնի Փետրվար 19-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 197Թ – տեղի ունեցավ Լուգդունի ճակատամարտը Հին Հռոմի կայսրեր Կլոդիուս Ալբինուսի և Սեպտիմիուս Սևերուսի միջև։
- 1869Թ – ծնվել է Հովհաննես Թումանյանը, հայ բանաստեղծ, արձակագիր։
- 1878Թ – կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում։
- 1905Թ – սկսվեց Մուկդենյան ճակատամարտը, ռուս-ճապոնական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
- 1915Թ – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը։
- 1928Թ – մահացել է Թովմաս Նազարբեկյանը, հայ նշանավոր ռազմական գործիչ, գեներալ (ծն. 1855 թ.)։
- 1951Թ – մահացել է Անդրե Ժիդը, ֆրանսիացի գրող, դրամատուրգ, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1869 թ.)։
- 1953Թ – ծնվել է Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները, Արգենտինայի առաջին կին նախագահը։
- 1986Թ – տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը։
- 2004Թ – Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: