Այս օրը՝ Փետրվար 2

0
196

Փետրվար 2

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 2-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1709Թ – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց վերցրեցին նավաստի Ալեքսանդր Սելկիրկին, նա հանդիսացավ Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։
  • 1848Թ – Ավարտվեց Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ն լիակատար հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ։
  • 1882Թ – Ծնվել է Ջեյմս Ջոյսը, իռլանդացի գրող (մահ. 1941 թ.)։
  • 1885Թ – Ծնվել է Կոստան Զարյանը, հայ նշանավոր գրող (մահ. 1969 թ.)։
  • 1905Թ – Ծնվել է Այն Ռանդը, ամերիկացի փիլիսոփա և վիպասան, օբյեկտիվիզմի հիմնադիրներից մեկը (մահ. 1982 թ.)։
  • 1921Թ – Ծնվել է Միհրան Երկաթը, հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1986 թ.)։
  • 1943Թ – Փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը։
  • 1970Թ – Մահացել է Բերտրան Ռասելը, անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ (ծն. 1872 թ.)։
  • 1977Թ – Ծնվել է Շակիրան, կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր։

Այլ գրառումներ