Այս օրը՝ Փետրվար 20

0
267

Փետրվար 20

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 20-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1816Թ – Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
  • 1872Թ – Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
  • 1907Թ – Ծնվել է Հովհաննես Մամիկոնյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1970 թ.):
  • 1940Թ – Ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
  • 1980վ – Ծնվել է Արթուր Աբրահամը, հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս Գերմանիայում:
  • 1988Թ – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:
  • 1988Թ – Ծնվել է Ռիհաննան, ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի:
  • 2007Թ – Մահացել է Զահրատը, արևմտահայ բանաստեղծ (ծն. 1924 թ.):

Այլ գրառումներ