Այս օրը՝ Փետրվար 21

0
277

Փետրվար 21

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 21-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1828Թ – Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով ավարտվեց 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմը։
  • 1848Թ – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը Լոնդոնում հրատարակում են Կոմունիստական կուսակցության մանիֆեստը։
  • 1852Թ – Մահացել է Նիկոլայ Գոգոլը, ռուս նշանավոր գրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուս գրականության դասականներից մեկը (ծն. 1809 թ.)։
  • 1893Թ – Ծնվել է Անդրես Սեգովիան, իսպանացի կիթառահար, համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառային երաժշտության հիմնադիրը (մահ. 1987 թ.)։
  • 1902Թ – Մահացել է Ալեքսանդր Երիցյանը, հայ պատմաբան (ծն. 1841 թ.)։
  • 1944Թ – Ֆրանսահայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի ենթարկվեց Փարիզում. հետագայում նրան շնորհվեց Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում։
  • 1971Թ – Ստորագրվեց վիենտյանյան պայմանագիրը, համաձայն որի ավարտվում էր Լաոսի քաղաքական պատերազմը։
  • 2000Թ – ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի շատ երկրներում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը։

Այլ գրառումներ