Այս օրը՝ Փետրվար 22

0
268

Փետրվար 22

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 22-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1819Թ – ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան:
  • 1938Թ – ծնվել է Արտավազդ Փելեշյանը, հայ նշանավոր ռեժիսոր-վավերագրող:
  • 1940Թ – ծնվել է Արշակ Սադոյանը, հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր:
  • 1941Թ – մահացել է Ֆրեդերիկ Բանտինգը, կանադացի ֆիզիոլոգ, ինսուլինի հայտնաբերման համար ստացել է նոբելյան մրցանակ (ծն. 1891 թ.):
  • 1952Թ – ծնվել է Ջեյմս Բաղյանը, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը:
  • 1974Թ – ծնվել է Ջեյմս Բլանտը, անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական:
  • 1988Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:
  • 2011Թ – թողարկվեց Վինդոուզ 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

Այլ գրառումներ