Փետրվար 23

Այս օրը բաժնի Փետրվար 23-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1685Թ – ծնվել է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, գերմանացի մեծ երգահան, երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում (մահ. 1759 թ.):
- 1878Թ – ծնվել է Կազիմիր Մալևիչը, ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր (մահ. 1935 թ.):
- 1893Թ – Ռուդոլֆ Դիզելը իր ստեղծած շարժիչի համար արտոնագիր ստացավ:
- 1944Թ – ծնվել է Օլեգ Յանկովսկին, ռուս ճանաչված դերասան (մահ. 2009 թ.):
- 1945Թ – Ջո Ռոզենտալը նկարեց հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:
- 1947Թ – ստեղծվեց ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:
- 1987Թ – մահացել է Վազգեն Օվյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս (ծն. 1932 թ.):