Այս օրը՝ Փետրվար 24

0
266

Փետրվար 24

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 24-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1607Թ – Իտալիայի Մանտուա քաղաքի դուքս Վինչենցո Գոնզագայի արքունիքում կայացավ Կլաուդիո Մոնտեվերդիի Օրփեոս օպերայի առաջին ներկայացումը։
  • 1931Թ – Մահացել է Երվանդ Լալայանը, հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ (ծն. 1864)։
  • 1942Թ – Հրեա փախստականների բուլղարական «Ստրումո» նավը խորտակվեց Սև ծովում, մահացան անձնակազմի 767 անդամներ։
  • 1942Թ – Առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
  • 1955Թ – Բաղդադում Իրաքի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա հետագայում ստեղծվեց CENTO կազմակերպությունը։
  • 1955Թ – Ծնվել է Սթիվ Ջոբսը, ամերիկացի նշանավոր ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր (մահ. 2011)։
  • 1975Թ – Մահացել է Մինաս Ավետիսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ (ծն. 1928)։
  • 1978Թ – Մահացել է Հավասին (իսկական անունը՝ Արմենակ Մարկոսյան), հայ ճանաչված գուսան, հեղինակ է մոտ 3600 աշուղական բանաստեղծության (ծն. 1896 թ.)։
  • 1980Թ – Տեղի ունեցավ XIII Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։

Այլ գրառումներ