Այս օրը՝ Փետրվար 3

0
201
On This Day - February 03

Այս օրը բաժնի Փետրվար 3-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1468Թ – Մահացել է Յոհան Գուտենբերգը, գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակը (ծն. մոտ. 1398 թ.)։
  • 1488Թ – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասան Աֆրիկայի ափերը՝ Բարեհուսո հրվանդանի մոտ։
  • 1509Թ – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ տարավ մամլուքական կայսրության նկատմամբ.Հնդկաստանը դարձավ Պորտուգալիայի գաղութ։
  • 1911Թ – Ծնվել է Գարեգին Սևունցը, հայ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ. 1969 թ.)։
  • 1933Թ – Մահացել է Հակովբոս Տաշյանը, հայ ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ (ծն. 1866 թ.)։
  • 1966Թ – «Լունա-9» միջտիեզերական ավտոմատ կայանքը առաջին անգամ վայրէջք կատարեց Լուսնի վրա։
  • 1977Թ – Ծնվել է Դեդի Յանկին, ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ։
  • 1998Թ – Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։