Այս օրը՝ Փետրվար 5

0
224

Փետրվար 5

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 5-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1879Թ – Ծնվել է Հովհաննես Ադամյանը, հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարը (մահ. 1932 թ.):
  • 1880Թ – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում ահաբեկչական պայթյուն տեղի ունեցավ, մահացավ 11 մարդ, ևս 56-ը վիրավորվեցին:
  • 1919Թ – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծեցին «United Artists» կինոընկերությունը:
  • 1957Թ – Ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը, հայ ճանաչված ժողովրդական երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 2012 թ.):
  • 1957Թ – Սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
  • 1985Թ – Ծնվել է Կրիշտիանու Ռոնալդուն, պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ:
  • 1993Թ – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
  • 2003Թ – Հայաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

Այլ գրառումներ