
Այս օրը բաժնի Փետրվար 6-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝
- 1537Թ – Ծնվել է Տոյոտոմի Հիդեյոսին, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մահ. 1598 թ.)։
- 1643Թ – Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեխումբը։
- 1788Թ – Մասաչուսեթսը դարձավ ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։
- 1813Թ – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։
- 1819Թ – Հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը։
- 1911Թ – Ծնվել է Ռոնալդ Ռեյգանը, ԱՄՆ-ի 40-րդ նախագահը (մահ. 2004 թ.)։
- 1958Թ – Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ։
- 1933Թ – Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ −67,7 °C։
- 1995Թ – Մահացել է Ռաֆայել Իշխանյանը, հայ նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1922 թ.)։
- 1998Թ – Մահացել է Ղազար Այվազյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (ծն. 1913 թ.)։