Այս օրը՝ Փետրվար 7

0
207
On This Day - February 07

Այս օրը բաժնի Փետրվար 7-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1478Թ – Ծնվել է Թոմաս Մորը, անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մահ. 1535 թ.):
  • 1807Թ – Տեղի ունեցավ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
  • 1832Թ – Ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:
  • 1876Թ – Ծնվել է Իսահակ Ալիխանյանը, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1946 թ.):
  • 1929Թ – Ծնվել է Ալեխանդրո Խոդորովսկին, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ:
  • 1954Թ – Ծնվել է Դիթեր Բոլենը, գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ):
  • 1981Թ – ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մահացավ 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:
  • 1984Թ – Ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի հատուկ հանդերձանքով դուրս եկավ բաց տիեզերք:
  • 2012Թ – 2012 թվականից նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր: