Այս օրը՝ Փետրվար 8

0
208
On This Day - February 08

Այս օրը բաժնի Փետրվար 8-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1724Թ – Սանկտ Պետերբուրգում Պետրոս I-ի հրամանով հիմնվեց Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:
  • 1828Թ – Ծնվել է Ժյուլ Վեռնը, ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, նաև աշխարհագրագետ (մահ. 1905 թ.):
  • 1834Թ – Ծնվել է Դմիտրի Մենդելեևը, ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս, բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը (մահ. 1907 թ.):
  • 1877Թ – Ծնվել է Ստեփան Քափանակյանը, հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ (մահ. 1944 թ.):
  • 1879Թ – Կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
  • 1883Թ – Ծնվել է Ջոզեֆ Շումպետերը, ավստրիական և ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան (մահ. 1950 թ.):
  • 1929Թ – Ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:
  • 1963Թ – Իրաքում ռազմական հեղաշրջում կատարվեց: