Այս օրը՝ Փետրվար 9

0
238

Փետրվար 9

Did You Know? - On This Day

Այս օրը բաժնի Փետրվար 9-ում ընդգրկված տեղեկությունները հետևյալներն են՝

  • 1872Թ – Ծնվել է Արմեն Գարոն, հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը։
  • 1885Թ – Ծնվել է Ալբան Բերգը, ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ (մահ. 1935):
  • 1886Թ – Ծնվել է Ալեքսանդր Մյասնիկյանը, հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ (մահ. 1925 թ.)։
  • 1895Թ – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը։
  • 1920Թ – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր։
  • 1924Թ – Կազմավորվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որ մտավ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։
  • 1960Թ – Ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը։
  • 1998Թ – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը։
  • 2010Թ – Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։

Այլ գրառումներ